Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վասույթներ

Վասույթներ
19.07.2016 | 00:59

Հարգելի ընթերցողներ, պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:

ՍԵՐ
Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում:

Ես կորցրի քեզ հետ լինելու բախտավորությունը և գտա քեզ հետ չլինելու երջանկությունը:
Մի՛ պահանջիր կնոջից ավելին, քան կարող ես:

Եթե կնոջը մատով են ցույց տալիս, ապա արժե գնալ այդ մատի ուղղությամբ:

Եթե շուն է հաչում վրադ, ուրեմն քո ներսի շան հոտն առել է:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ